Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ասում են...

Ասում են...
14.12.2012 | 00:29

...թե ՀՀԿ վերնախավում այնքան շատ են վիրավորված Գագիկ Ծառուկյանի` կոռուպցիայի մասին Բրյուսելում հնչեցրած հայտարարությունից, որ չեն ցանկացել նրան ու ԲՀԿ-ին հրավիրել իրենց համագումարին. ՀՀԿ-ում երկու օր սպասել են, մնացածների հրավիրատոմսերը չեն ուղարկել` մտածելով, որ «մեծերը» կարող է և փոշմանեն, ասեն` իրենց էլ ուղարկեք, սակայն նախորդ օրը բոլորի հրավերներն ուղարկվել են, իսկ ԲՀԿ-ն այդպես էլ չի հրավիրվել:

Դիտվել է՝ 2049

Մեկնաբանություններ